Էրիկ Գարսիա. «Դա մարզչի որոշելիք հարց է»

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան արձագանքել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից զրկելու հնարավորության մասին տեղեկատվությանը։

«Դա մարզչի որոշելիք հարց է։ Կարծում եմ, երբ թիմը վերադառնա Բարսելոնա, նա կասի դա։ Անցյալ տարի քվեարկություն է եղել։ Չգիտեմ, թե այս տարի ինչ կլինի, այնպես որ կսպասենք մինչև վերադարձը և կտեսնենք», – Գարսիայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գերմանացի ֆուտբոլիստին ավագի թևկապից զրկելու որոշումը համաձայնեցվել է «Բլաուգրանայի» ղեկավարության և մարզչական շտաբի միջև: