«Բարսելոնան» հաղթեց ընկերական խաղում

«Բարսելոնան» Ճապոնիայում ընկերական խաղի շրջանակներում մրցեց «Վիսել Կոբեյի» հետ:

Հանդիպումը ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 3-1 հաշվով:

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմից աչքի ընկան Էրիկ Գարսիան, Ռունի Բարգին և Դրոն: «Վիսել Կոբեյի» միակ գոլը հեղինակեց Թայսեյ Միյաշիրոն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է։ «Վիսել Կոբեն» հաղթել է Ճապոնիայի առաջնությունը 2023 և 2024 թվականներին։