Լուիս Դիասը մոտ է «Լիվերպուլը» լքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն 80 միլիոն եվրոյից պակաս գումարով։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը:

Աղբյուրի համաձայն՝ կոլումբիացի ֆուտբոլիստը ներկայումս թիմի մնացած անդամների հետ մեկնում է Տոկիո։

Հարձակվողը «Պորտուից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականի ձմռանը։

Նախորդ մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։