Իտալական «Ատալանտան» շուտով կհամալրվի նոր կիսապաշտպանով։ Ինչպես հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 19-ամյա խորվաթ կիսապաշտպան Սերգեյ Լևակը համաձայնության է հասել Բերգամոյի ակումբի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Լևակը այս ամռանը լքել էր իտալական մեկ այլ ակումբ՝ «Ռոման», ինչից հետո դարձել էր մի շարք եվրոպական թիմերի հետաքրքրության կենտրոնում։ Նա ստացել էր առաջարկներ նաև Սերիա Ա-ի ևս երեք ակումբներից, ինչպես նաև Գերմանիայի երկու թիմերից։ Սակայն նախապատվությունը տվել է հենց «Ատալանտային»։
Ակնկալվում է, որ Լևակը բուժզննում կանցնի հաջորդ շաբաթ, ինչից հետո տրանսֆերն անմիջապես կկայանա։