Ալեքսանդր Իսակը պատասխանել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի պատրաստվում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը՝ հստակ ընդգծելով իր նպատակը՝ տեղափոխվել «Լիվերպուլ»։

25-ամյա հարձակվողը վճռական է մնալ Եվրոպայում և հանդես գալ բարձր մրցակցային մակարդակում։ Այս պահին «Լիվերպուլը» միակ ակումբն է, որը բանակցել է «Նյուքասլի» հետ Իսակի հնարավոր տրանսֆերի շուրջ։

Նշենք, որ Իսակը նախորդ մրցաշրջանում աչքի էր ընկել կայուն խաղով՝ դառնալով «Նյուքասլի» առաջատարներից մեկը։