«Ինտերի» կենտրոնական պաշտպան Բենջամին Պավարը կարող է լքել ակումբը։ «Ներաձուրիի» ղեկավարությունը պատրաստ է հաստատել ֆուտբոլիստի վաճառքը այս ամռանը, եթե ստանա լավ առաջարկ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
29-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։
Բենջամին Պավարը «Ինտեր» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին «Բավարիայից» ավելի քան 30 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը միլանյան թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 69 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։