«Ինտերը» բարելավված առաջարկ է արել «Ատալանտային» Ադեմոլա Լուկմանի համար

«Ինտերը» շարունակում է ակտիվ բանակցություններ վարել «Ատալանտայի» հետ Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի շուրջ։ Նիգերիայի հավաքականի հարձակվողը պատրաստ է միանալ «Ներաձուրիին», սակայն կողմերը դեռևս չեն կարողացել վերջնական համաձայնության գալ։

Լրագրող Պասկուալե Գուարոյի խոսքով՝ «Ինտերը» ուղարկել է բարելավված առաջարկ՝ 45 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները։ «Ատալանտան», սակայն, պնդում է առնվազն 50 միլիոն եվրո գումարի վրա և չի պատրաստվում զիջել իտալական ակումբների հետ բանակցություններում։

27-ամյա Լուկմանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, խփել 20 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։