«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանել է մրցաշրջանի ավարտին ակումբից իր հնարավոր հեռանալու մասին։
«Չգիտեմ։ Այս տարիքում ես նման ծրագրեր չեմ կազմում։ Ես հանգիստ եմ, կարևոր չէ, թե ինչ է կատարվում մրցաշրջանից հետո։ Գլխավորն այն է, թե ինչ եմ ուզում անել այս մրցաշրջանում։ Գլխավորն այն է, թե ինչ եմ զգում ներսումս, սրտումս և գլխումս։ Ես հանգիստ եմ։ Նախ, տեսնենք, թե ինչ է կատարվում այս մրցաշրջանում», – լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ խփելով 42 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։