Պաշտոնական․ Վիկտոր Գյոկերեսը տեղափոխվեց «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսի՝ «Սպորտինգից» տեղափոխության մասին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ գործարքը լոնդոնյան ակումբին արժեցել է 63.5 միլիոն եվրո + 10 միլիոն բոնուսներ։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է 5 մրցաշրջանի համար։

2024/25 մրցաշրջանում Գյոկերեշը «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեին։