«Ասթոն Վիլան» Էմիլիանո Մարտինեսին փոխարինող է գտել

«Ասթոն Վիլան» փնտրում է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի փոխարինող, որի ապագան մնում է անորոշ։ Անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է փորձել պայմանագիր կնքել ֆրանսիական «Լիլի» դարպասապահ Լյուկ Շևալյեի հետ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։

Նշվում է, որ ֆուտբոլիստն դեռևս չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։ Եթե Մարտինեսը լքի «Ասթոն Վիլան», թիմը իրական քայլեր կձեռնարկի 23-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր կնքելու համար։

Նշենք, որ ՊՍԺ-ն նույնպես ուշադիր հետևում է Շևալյեին, ում կարող են վաճառել 40 միլիոն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում Շևալյեն օգնեց իր թիմին զբաղեցնել առաջնությունում հինգերորդ տեղը։ Ընդհանուր առմամբ, դարպասապահը խաղացել է 48 հանդիպում, որոնցում բաց է թողել 53 գոլ։ Նա 13 անգամ անառիկ է պահել դարպասը։