Գրանդ ակումբ է հետևում Ալեխանդրո Գարնաչոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է բանակցությունների համար և պատրաստ է քննարկել իրատեսական առաջարկներ։

Նշվում է, որ Գարնաչոն կնախընտրեր շարունակել կարիերան Պրեմիեր Լիգայում։

19-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 144 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։