Բրահիմ Դիասը կարող է վերադառնալ Ա Սերիա

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է վերադառնալ «Միլան»։

«Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարոկկացուն չի տեսնում մեկնարկային կազմում։

Sport Italia-ի տվյալներով՝ «Միլանը» ուշադիր հետևում է իրավիճակին։ «Ռոսոներիները» դեռևս որևէ բանակցություններ չեն վարում Դիասի վերաբերյալ, բայց կարող են լրջորեն քննարկել նրա տրանսֆերը մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ Բրահիմ Դիասը «Միլանում» վարձավճարով անցկացրել է 2020-ից 2023 թվականներին։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 56 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։