Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու հնարավորությունը։

Cadena Ser-ի տվյալներով՝ նման տրանսֆերը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե Վինիսիուս Ժունիորը հեռանա թիմից։ «Ռեալի» ղեկավարությունը երազում է Հոլանդ-Մբապպե զույգի մասին և, ըստ աղբյուրի, պատրաստ է Վինիսիուսի տրանսֆերից ստացված գումարն օգտագործել նորվեգացի հարձակվողին ձեռք բերելու համար։

2024/25 մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 48 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 34 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։