Վիկտոր Գյոկերեսը միացել է «Արսենալին»

Վիկտոր Գյոկերեսը միացել է Լոնդոնի «Արսենալին»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ շվեդ հարձակվողը հաջողությամբ անցել է բուժզննում հուլիսի 26-ին, որից հետո պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։

2024/25 մրցաշրջանում Գյոկերեսը «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։