«Նյուքասլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի նկատմամբ, հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը քննարկում է 22-ամյա սլովենացի հարձակվողի տրանսֆերի հնարավորությունը և պատրաստ է նրա տրանսֆերի համար ծախսել մոտ 80 միլիոն եվրո։
Միևնույն ժամանակ, Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Շեշկոն «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2023/24 մրցաշրջանից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ խփելով 21 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։