«Չելսին» առաջընթաց է գրանցել «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև բանակցային գործընթացը լավ է ընթանում։ Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց գործընթացը ճիշտ ուղղությամբ է շարժվում։
Նշվում է, որ «Չելսիի» մարզական նախագիծը հետաքրքրում է Սիմոնսին։ Լոնդոնյան ակումբի և 22-ամյա հոլանդացու միջև անձնական պայմանների շուրջ բանակցությունները նույնպես առաջընթաց են ապրել։
Transfermarkt պորտալը Խավի Սիմոնսին գնահատում է 70 միլիոն եվրո։