«Ինտերը» բանակցություններ է վարում «Ատալանտայի» հետ հարձակվող Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի շուրջ։ Խաղացողը պատրաստ է միանալ «Ներաձուրիին», սակայն ակումբների միջև դեռևս համաձայնության չի եկել։
Լրագրող Պասկուալե Գուարոյի խոսքով՝ «Ինտերը» նիգերիացու համար կատարել է բարելավված առաջարկ՝ 45 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատալանտան» իր աստղի համար պահանջում է 50 միլիոն եվրո։
Ադեմոլա Լուկմանը նախորդ մրցաշրջանում 40 խաղում խփել է 20 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ 27-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը, և նրա արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 60 միլիոն եվրո։