Express & Star-ի տվյալներով՝ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» հարձակվող Յորգեն Ստրանդ Լարսենը հայտնվել է «Նյուքասլի» տեսադաշտում։
Ինչպես նշվում է, «կաչաղակների» ղեկավարությունը 25-ամյա նորվեգացուն դիտարկում է որպես Ալեքսանդր Իսակի հավանական փոխարինող, որի ապագան ակումբում հարցականի տակ է։
Լարսենը նախորդ մրցաշրջանում «Վուլվզի» կազմում անցկացրել է 38 խաղ, խփել է 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում թիմակիցներին։ Transfermarkt վերլուծական պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։