«Ռեալ Մադրիդը» հետևում է «Արսենալի» աստղին

«Ռեալ Մադրիդը» հետևում է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ կապված իրավիճակին։

Diario AS-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» հիանում է Սալիբայով և շարունակում է ուշադիր հետևել նրան, սակայն «Արսենալը» խաղացողին համարում է «անձեռնմխելի» և կանի ամեն ինչ նրան պահելու համար։

Ուիլյամ Սալիբայի ներկայիս պայմանագիրը «զինագործների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը 24-ամյա լոնդոնյան հսկայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։