Լոնդոնի «Արսենալը» ևս մեկ խոշոր տրանսֆեր է պլանավորում։ Ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ձեռքբերման մասին։
Մինչդեռ, լրագրող Միգել Դելանիի խոսքով, «Արսենալը» արդեն գիտի, թե ինչ գործարքի վրա է աշխատելու շվեդի երկար սպասված ձեռքբերումից հետո։
Լոնդոնյան հսկայի ղեկավարությունը մտադիր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել Էբերեչի Էզեի տրանսֆերը «Քրիսթալ Փելասից»։ «Արսենալը» գլխավորում է «Արծիվների» 27-ամյա աստղի համար մրցավազքը։
Էզեի շրջապատը վստահ է, որ գործարքը կկնքվի առաջիկա շաբաթներին։ «Արսենալը» նախատեսում է գնել հարձակվողական կիսապաշտպանին 70 միլիոն եվրոյից պակաս գնով, մինչդեռ «Քրիսթալ Փելասը» պահանջում է մոտ 78 միլիոն եվրո։