«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գնահատել է ակումբի կատարած սելեկցիոն աշխատանքը՝ ընդգծելով, որ գոհ է թիմի ներկայիս կազմից և պատրաստ է 2025/26 մրցաշրջանը սկսել առանց լրացուցիչ փոփոխությունների։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
«Այս պահին մենք պետք է շատ զգույշ լինենք պայմանագրեր կնքելիս։ Եթե մրցաշրջանը սկսենք այս կազմով, ուրախ կլինեմ, քանի որ բոլոր խաղացողները ցանկանում են մնալ թիմում, իսկ դա ամենակարևորն է», – նշել է պորտուգալացի մասնագետը։
Ամորիմը նաև հավելել է, որ Բրայանի և Մաթեուսի ներկայությամբ թիմն անկասկած ավելի ուժեղ է դարձել։