Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է դառնալ «Ռեքսհեմի» խաղացող։ Ուելսի ակումբը պատկանում է դերասան Ռայան Ռեյնոլդսին և հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Քրիստիանին դուր է եկել առաջարկը, բայց առայժմ 33-ամյա դանիացին կցանկանար շարունակել խաղալ անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։
Նշենք, որ անցյալ մրցաշրջանի վերջում ուելսի «Ռեքսհեմը» դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը երեք անգամ անընդմեջ բարձրացավ անգլիական ֆուտբոլի հինգ բարձրագույն դիվիզիոններ։ Էրիկսենն այժմ ազատ գործակալ է, իսկ անցյալ մրցաշրջանում նա լքեց «Մանչեսթեր Յունայթեդը» ակումբում մի քանի տարի անցկացնելուց հետո։