«Բարսելոնան» որոշել է զրկել Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից։ Mundo Deportivo-ի տվյալներով՝ սա գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և առաջատարներ Դեկոյի ու Ժոան Լապորտայի համատեղ որոշումն է։
Տեր Շտեգենը մեջքի վիրահատության կենթարկվի և մոտ երեք ամիս կբացակայի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նա չի համարվում թիմի համար հարմար ավագ։ Միաժամանակ նշվում է, որ «Բարսելոնան» դժգոհ է տեր Շտեգենի վարքից։ Ֆուտբոլիստը անտեսել է ակումբի խնդրանքը՝ իր վիրահատության մասին հայտարարությունը համատեղ անելու վերաբերյալ։
Ավելին, Մարկ-Անդրեը նույնիսկ սոցիալական ցանցերում իր գրառման մեջ բացահայտել է վիրահատությունից հետո վերականգնման ժամանակը, նախքան այն կատարելը։