Կիսապաշտպան Ակսել Վիտսելը խոսել է իր ապագայի մասին: 36-ամյա բելգիացին վերջերս դարձել է ազատ գործակալ՝ «Ատլետիկոյի» հետ իր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: «
Սաուդյան Արաբիա՞: Ֆուտբոլում երբեք չես ասում՝ երբեք: Բայց իմ առաջնահերթությունը Եվրոպայի բարձրագույն լիգայում խաղալը շարունակելն է: Սերիա Ա-ն ինձ գրավում է իր մարտավարական խաղով և բարձր մակարդակով», – ասել է Վիտսելը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2012-ից 2016 թվականներին Ակսել Վիտսելը խաղացել է Ռուսաստանում՝ «Զենիթում», նախքան Չինաստան տեղափոխվելը: Եթե խոսենք Եվրոպայի բարձրագույն լիգաների մասին, ապա Վիտսելը մինչ այժմ խաղացել է Գերմանիայում և Իսպանիայում: