Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկը կկրի Վիկտոր Գյոկերեսն «Արսենալում»

Հարձակվող Վիկտոր Գյոկերեսը շուտով կկրի «Արսենալի» մարզաշապիկը։ «Արսենալը» լիովին համաձայնության է եկել 27-ամյա շվեդի տրանսֆերի հարցում, և նա շաբաթ օրը պետք է բուժզննում անցնի։

Ինչպես նշում է The Athletic-ը, Գյոկերեսը «Արսենալում» կկրի 14 համարը։ Հենց այս համարի ներքո է Թիերի Անրին մի ժամանակ փայլել «Զինագործների» հարձակման գծում։

Ֆրանսիացուց հետո այս համարը լոնդոնյան ակումբում կրել են Թեո Ուոթքոթը, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և Էդի Նկետիան։ Անցյալ մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Միկել Արտետայի թիմը «Լիվերպուլից» 10 միավորով հետ էր մնում։