«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր թիմի հետ կմեկնեն Ասիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքին։
30 հոգանոց կազմի մեջ են մտնում նորեկներ Մարկուս Ռեշֆորդը և Ժոան Գարսիան, իսկ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի մեկնի թիմի հետ, քանի որ նա պետք է մեջքի վիրահատության ենթարկվի։
«Բարսելոնան» նաև հայտարարեց, որ նախկինում չեղարկված ճապոնական «Վիսել Կոբեի» հետ խաղը միևնույն է կկայանա։ Խաղը կկայանա Ճապոնիայում հուլիսի 27-ին։ Այնուհետև կատալոնական ակումբը կմեկնի Հարավային Կորեա, որտեղ կմրցեն տեղի «Սեուլի» (հուլիսի 31) և «Դեգուի» (օգոստոսի 4) դեմ։