Իտալացի մասնագետ Անդրեա Պիրլոն դարձել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչը, հայտնում է ԱՄԷ ակումբի մամուլի ծառայությունը։
46-ամյա իտալացու նախորդ աշխատանքը «Սամպդորիան» էր, որը նա լքեց 2024 թվականի ամռանը։ Նախկինում նա նաև եղել է «Յուվենտուսի» և «Ֆաթիհ Քարագյումրուկի» գլխավոր մարզիչը։
Պիրլոն աշխարհի չեմպիոն է Իտալիայի հավաքականի հետ։ Որպես ֆուտբոլիստ՝ նա խաղացել է «Միլանում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բրեշիայում» և «Նյու Յորք Սիթիում»։