«Չելսին» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Քրիստալ Փելասի» հարձակվող Ջեսի Դերին կշարունակի իր կարիերան «Չելսիում», հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել 18-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ, ով ուրբաթ օրը բուժզննում կանցնի Գերմանիայում:

2024/25 մրցաշրջանում Դերին բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։