Ժոան Լապորտա. «Նրա ուժեղ կողմերից մեկը անկեղծությունն է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ տեղափոխվելու մասին։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է բարձրագույն մակարդակի ֆուտբոլիստ՝ հիանալի տարիքում, պատրաստ տեղափոխվել «Բարսելոնա»՝ անհավանական մոտիվացիայով։

Անձամբ ես տեսել եմ, թե որքան ուրախ է նա «Բարսելոնա» տեղափոխվելու համար։
Նրա ուժեղ կողմերից մեկը անկեղծությունն է։ Նա երազում էր մինչև կյանքի վերջ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Մարկուսը այնտեղ ժամանեց յոթ տարեկանում՝ ապրելով հետաքրքիր կյանք։ Նա ցանկանում էր լինել մեկ ակումբի մարդ։ Հաճելի է, երբ խաղացողը դա ասում է ամենայն անկեղծությամբ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական համակարգի սան է։ Այս տարվա փետրվարից մինչև հունիս 27-ամյա հարձակվողը վարձավճարով պաշտպանել է «Ասթոն Վիլայի» գույները։