Ռահիմ Ստերլինգը կարող է տեղափոխվել Իտալիա

«Նապոլին» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ 30-ամյա անգլիացուն անձամբ աջակցում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ «Չելսին» հույսը չի դնում Ստերլինգի վրա և պատրաստ է բաժանվել հարձակվողից, եթե լինի լավ առաջարկ։

2024/25 մրցաշրջանում Ստերլինգը վարձավճարով խաղացել է «Արսենալի» կազմում։ Պրեմիեր Լիգայի 17 խաղում նա կատարել է 2 գոլային փոխանցում։