«Նյուքասլը» Ալեքսանդր Իսակին փոխարինող է գտել

«Նյուքասլը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ պայմանագիր կնքելով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 22-ամյա սլովենացուն դիտարկում է որպես իդեալական հարձակվող Ալեքսանդր Իսակի հեռանալու դեպքում։

Շեշկոն «Լայպցիգում» խաղում է 2023 թվականի ամռանից։ Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Շեշկոն անցկացրել է 45 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։