«Պորտուի» պաշտպան Ժոաու Մարիոն տեղափոխվել է «Յուվենտուս», հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա պորտուգալացին պայմանագիր է կնքել հինգ տարով՝ մինչև 2030 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 11.4 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Թուրինյան ակումբի պաշտպան Ալբերտո Կոշտան տեղափոխվել է հակառակ ուղղությամբ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է նույնպես հինգ տարով։ Պորտուգալական ակումբը վճարել է 15 միլիոն եվրո։
Ժոաու Մարիոն «Պորտուի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 181 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։