CONFERENCE LEAGUE. «Փյունիկը» հաղթեց «Դյորին»

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց հունգարական «Դյորի» դեմ և հաղթեց 2-1 հաշվով։

Եղիշե Մելիքյանի թիմի կազմից աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Դանիլ Կուլիկովը, իսկ «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը ինքնագոլի հեղինակ դարձավ։

Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Հունգարիայում։