Խաբի Ալոնսոն որոշում է կայացրել Դանի Սեբալյոսի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբի ղեկավարությանը չվաճառել թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին։

Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը տրանսֆերային շուկայում չի տեսնում 28-ամյա ֆուտբոլիստի փոխարինողի։ Նշվում է, որ Սեբալյոսը «սերուցքայինների» ճամբարում կմնա առնվազն ևս մեկ մրցաշրջան։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կիսապաշտպանը կարող է վերադառնալ «Բետիս», որի համակարգում նա խաղացել է 2011-ից 2017 թվականներին։

Նախորդ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։