Շվեդ հարձակվող և «Նյուքասլի» առաջատար Ալեքսանդր Իսակը ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է դիտարկել ակումբից հեռանալու հնարավորությունը։
Այս մասին հայտնում է Mail Sport-ը։
Նշվում է, որ թիմի ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Էդի Հոուն չեն ցանկանում, որ շվեդը հեռանա։ Ֆուտբոլիստն ինքը և նրա գործակալները նույնպես չեն պնդում մեկ այլ ակումբի հետ արագ գործարք կնքելու վրա, սակայն հնարավոր հեռանալը կարող է արագացվել խոշոր առաջարկների պատճառով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Իսակի նկատմամբ՝ պատրաստ լինելով վճարել 140 միլիոն եվրո 25-ամյա հարձակվողի համար։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը այժմ վերականգնվում է շաբաթվա սկզբին ստացած ազդրի վնասվածքից։