Վիկտոր Գյոկերեսը շուտով բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխվելու համար։
Նախկինում հաղորդվել էր, որ «Արսենալը» բանավոր համաձայնության է եկել «Սպորտինգի» հետ հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբներն ավարտել են գործընթացը՝ հաստատելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
27-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական թույլտվություն է ստացել տեղափոխության համար։ Նրա բուժզննումը կսկսվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Լրագրող Բեն Ջեյքոբը հաստատում է, որ Գյոկերեսի հետ պայմանագիրը կկնքվի 63.5 միլիոն + 10 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը Լոնդոն կժամանի ուրբաթ օրը։