Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկացմամբ՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը չի մասնակցել հինգշաբթի նախատեսված մարզական հավաքին՝ առանց որևէ նախազգուշացման։
Բրազիլացին չի հայտնել ակումբին իր բացակայության պատճառը, ինչը զարմացրել է թիմին՝ Գերմանիայում նախամրցաշրջանային ծրագրի շրջանակներում։
Թուրինյան ակումբը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Լուիսի նկատմամբ, ով միացել է թիմին 2024 թվականի ամռանը։