«Բարսելոնան» կմեկնի Ճապոնիա

«Բարսելոնան» լուծել է «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղի կազմակերպման հարցում ունեցած տարաձայնությունները և պատրաստվում է մեկնել Ճապոնիա, գրում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ ակումբը հայտարարել էր իր ասիական շրջագայությունը չեղարկելու մասին՝ պայմանավորված խաղի կազմակերպիչների կողմից ֆինանսական պայմանների խախտմամբ։

Տեղեկությունների համաձայն՝ Rakuten-ը կփակի մնացած պարտքը, իսկ խաղը կայանալու է հուլիսի 27-ին՝ նախապես նախատեսված ժամից մի քանի ժամ ուշ։

Այժմ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշելու է, թե ովքեր են ընդգրկվելու Ասիա մեկնող կազմում։