Հայտնի է, թե ինչու Ալեքսանդր Իսակը չի միանա «Նյուքասլի» մարզական հավաքին

«Նյուքասլը» ներկայացրել է Ասիայի շրջագայության հայտացուցակը, սակայն թիմում չի ընդգրկվել հարձակվող Ալեքսանդր Իսակը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ ակումբի՝ Իսակի բացակայության պատճառը ազդրի թեթև վնասվածքն է։

Միևնույն ժամանակ, բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները, այդ թվում՝ Sky Sports-ը, ենթադրում են, որ նրա բացակայությունը կարող է կապված լինել առաջիկա տրանսֆերի հետ։

Իսակի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում սաուդյան «Ալ Հիլալը», իսկ Liverpool Echo-ն նշում է, որ նույնիսկ Ուգո Էկիտիկեին ձեռք բերելուց հետո «Լիվերպուլը» շարունակում է հետևել հարձակվողին՝ հնարավոր տրանսֆերի նպատակով։

The Times-ի փոխանցմամբ՝ Իսակն արդեն մերժել է «Նյուքասլի» առաջարկած նոր պայմանագիրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ։