«Լիվերպուլը» դեռևս հետաքրքրված է Ալեքսանդր Իսակով։
Նախկինում հաղորդվել էր, որ հարձակվողը «Նյուքասլի» ղեկավարությանը տեղեկացրել է իր ցանկության մասին՝ դիտարկելու կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակները։
Ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Սինգապուր և Հարավային Կորեա՝ ազդրի վնասվածքի պատճառով։ Հաղորդվում էր, որ շվեդով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Ալ-Հիլալը»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ հարձակվողը մնում է «Լիվերպուլի» տեադաշտում նույնիսկ Յուգո Էկիտիկեի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Այնուամենայնիվ, իրավիճակի զարգացումը կախված է «Նյուքասլից»։
Եթե ակումբը համաձայնի ազատ արձակել խաղացողին, թիմերը կկարողանան վերադառնալ բանակցություններին 10 օր առաջ հաստատված առաջին ուղիղ շփումներից հետո։ «Լիվերպուլը» հնարավորություն կունենա առաջարկ անել, եթե վաճառի Լուիս Դիասին։