«Ինտերը» նոր թիմ կստեղծի

Միլանի «Ինտերը» հայտնել է մինչև 23 տարեկանների նոր թիմի ստեղծման մասին։

«Սա նոր փուլ է «Ինտերի» պատմության մեջ», – նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։

Թիմը կղեկավարի Ստեֆանո Վեկին։
«Ներաձուրիի» Մ23 կազմը 2025/26 մրցաշրջանում կմասնակցի Իտալիայի երրորդ դիվիզիոնին՝ Սերիա C-ին, իսկ իր տնային խաղերն անցկացնելու է Մոնցայի U-Power մարզադաշտում