«Թոթենհեմի» լեգենդար հարձակվող Հյոն Մին Սոնը կարող է շարունակել իր կարիերան ամերիկյան MLS լիգայում, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Անջելեսը» փորձում է համոզել Սոնի հետ պայմանագիր կնքել մինչև 2025 թվականի վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Սոն Հյոն Մինը «Թոթենհեմում» խաղում է 2015 թվականից։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։