«Մարսելը» շարունակում է բանակցությունները «Յուվենտուսի» հետ Տիմոտի Վեայի տրանսֆերի շուրջ։ Վինգերը պատրաստ է վերադառնալ Ֆրանսիա և միանալ Ռոբերտո դե Զերբիի թիմին, սակայն ակումբների միջև դեռևս համաձայնության չի եկել։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Պրովանսը» 25-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է մոտ 15 միլիոն եվրո, մինչդեռ «Ծեր Սինյորան» պահանջում է 20 միլիոն։
Տիմոտի Վեան «Յուվենտուս» է տեղափոխվել «Լիլից» 2023 թվականի ամռանը՝ 11 միլիոն եվրոյի դիմաց։ Ամերիկացին թուրինյան թիմի կազմում անցկացրել է 78 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։