Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է, որ չեղարկում է ընկերական հանդիպումը ճապոնական «Վիսել Կոբեի» հետ։ Խաղը նախատեսված էր անցկացնել կիրակի օրը, սակայն, ինչպես նշված է ակումբի հայտարարությունում, այն չի կայանա պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։
«Ակումբը ցավում է այս միջադեպի և դրա հետևանքների համար, հատկապես մեր բազմաթիվ երկրպագուների հանդեպ Ճապոնիայում», — ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ «Բարսելոնան» տեղեկացրել է, որ ամառային շրջագայության շրջանակում պատրաստ է վերանայել Հարավային Կորեայում նախատեսված խաղերի ժամանակացույցը՝ պայմանով, որ տեղի կազմակերպիչները կատարեն անհրաժեշտ պայմանները։ Կատալոնացիները առաջիկայում նախատեսում են խաղալ «Սեուլի» հետ՝ հուլիսի 31-ին, և «Տեգուի» հետ՝ օգոստոսի 4-ին։