«Արսենալը» և «Սպորտինգը» համաձայնության են եկել հարձակվող Վիկտոր Գյոկերեսի լոնդոնյան ակումբ տեղափոխության հարցում:
A Bola-ի փոխանցմամբ՝ «Արսենալը» 27-ամյա շվեդի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ հուլիսի 24-ին:
2024/25 մրցաշրջանում Գյոկերեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Գյոկերեսի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։