«Միլանը» ցանկանում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբների միջև առաջին շփումները տեղի են ունեցել վերջին ժամերին։ Սերբ ֆուտբոլիստը նախկինում կապ է հաստատել միլանյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։ Երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության գալ, սակայն ֆինանսական հարցերը մնում են կարևոր։
Նշվում է, որ որոշիչ գործոնը կլինի այն փոխհատուցումը, որը «Յուվենտուսը» պետք է վճարի Վլահովիչին, եթե ֆուտբոլիստը համաձայնվի աշխատավարձի կրճատմանը՝ «Միլան» տեղափոխվելու համար։ Եթե հարձակվողը գոհ լինի այս պայմաններից, կողմերը կարող են համաձայնության գալ, որ գործող պայմանագրով մնացած 12 միլիոն եվրո աշխատավարձի վճարումը կբաշխվի ավելի երկար ժամանակահատվածում։
Նախորդ մրցաշրջանի 44 հանդիպումներում Վլահովիչը խփել է 17 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: