«Բարսելոնան» հիացած է թիմի նորեկ Ժոան Գարսիայով

«Բարսելոնան» հիացած է թիմի նորեկ 24-ամյա իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայով՝ ակումբում իր առաջին մարզումներից հետո։

Այս մասին հայտնում է Barca Universal-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների ղեկավարությունը պնդում է, որ լեգենդար իսպանացի Վիկտոր Վալդեսի ժամանակներից ի վեր նրանք չեն տեսել նման կատարյալ արձագանք ունեցող դարպասապահի։

Հիշեցնենք, որ այս պահին կատալոնական ակումբի առաջին թիմում կա չորս դարպասապահ՝ նորեկ Ժոան Գարսիան, 35-ամյա լեհ Վոյցեխ Շչեսնին, որը վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ, Ինյակի Պենյան, ինչպես նաև թիմի ավագ 33-ամյա գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ժոան Գարսիայի տրանսֆերի մասին հայտարարեց հունիսի 18-ին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։