«Յուվենտուսը» աշխատում է «Ատլետիկոյի» աջ պաշտպան Նահուել Մոլինայի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Վերջերս իտալական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Ծեր Սինյորայի» հետաքրքրության մասին։
Լրագրող Ռոմեո Ագրեստիի խոսքով՝ «Յուվենտուսը» արդեն կապ է հաստատել արգենտինացու շրջապատի հետ՝ հնարավոր համագործակցության պայմանների մասին տեղեկանալու համար։ Պաշտոնական բանակցություններ դեռևս չեն ընթանում, բայց թուրինյան ակումբի մտադրությունները բավականին լուրջ են։
Նահուել Մոլինան արդեն ծանոթ է Սերիա Ա-ին. 2020-ից 2022 թվականներին նա խաղացել է «Ուդինեզեում», որտեղից 20 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ատլետիկո»։