«Թոթենհեմը» ցանկանու՞մ է ձեռք բերել Ռոդրիգոյին

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն «Թոթենհեմի» տրանսֆերային նպատակը չէ ամառային տրանսֆերային շուկայում։ Բրազիլացուն լոնդոնյան ակումբի հետ կապող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևին կփորձի իջեցնել Ռոդրիգոյի գինը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Ռոդրիգոյին գնահատում են 90 միլիոն եվրո։

24-ամյա բրազիլացին գործող պայմանագիր ունի «Ռեալ Մադրիդի» հետ, որը ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի ավարտը։