«Բավարիան» շարունակում է աշխատել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ։
Մյունխենյան ակումբը պատրաստվում է բարելավված առաջարկ անել կոլումբիացի ֆուտբոլիստի համար և պատրաստ է վճարել մինչև 80 միլիոն եվրո նրա համար։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 28-ամյա Դիասն ինքը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և արդեն իր դիրքորոշումը հայտնել է «Լիվերպուլի» ղեկավարությանը։
Լուիսի ներկայիս պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է ևս երկու մրցաշրջան՝ մինչև 2027 թվականի կեսերը։ Ընդհանուր առմամբ, Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 148 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում թիմակիցների համար։